չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եթե պարտվենք Թուրքիային, կզրկվենք ուղեգրի համար հետագա պայքարից. Պետրակով

Եթե պարտվենք Թուրքիային, կզրկվենք ուղեգրի համար հետագա պայքարից. Պետրակով

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախաղախային ասուլիսում անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Թուրքիայի դեմ առաջիկա հանդիպման մասին։

Նա, մասնավորապես, ասել է. «Վաղվա հանդիպումը շատ կարեւոր է, վճռորոշ հանդիպում է։ Եթե հաղթենք Թուրքիայի թիմին, 90 տոկոս կապահովենք եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ 5 եզրափակիչ է մնացել։ Եթե պարտվենք, կզրկվենք ուղեգրից, դուրս կմնանք հետագա պայքարից։

Հնարավոր ոչ ոքի արդյունքի դեպքում՝ խաղից հետո կխոսենք, թե ինչ նշանակություն կունենա։

Բոլոր ֆուտբոլիստները առողջ են եւ պատրաստ են վաղվա խաղին։

Թուրքիայի հավաքականում շատ են լավ խաղացողները։ Առաջատար ֆուտբոլիստներից կառանձնացնեմ Ունդերին եւ Չալհանօղլուին»:

Նշենք, որ Թուրքիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Էսկիշեհիր քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

 

  • Կիսվել: