ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ես շատ հպարտ եմ այս թիմով․ Ինտերի նախագահ

Ես շատ հպարտ եմ այս թիմով․ Ինտերի նախագահ

«Ինտերի» նախագահ Սթիվեն Չանը մեկնաբանել է «ներաձուրիների» պարտությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ միլանյան ակումբը արժանի դիմադրություն ցույց տվեց «Մանչեսթեր Սիթիին», սակայն, այնուամենայնիվ, պարտվեց 0-1 հաշվով:

«Ես շատ հպարտ եմ այս թիմով։ Հանդիպումից առաջ բոլորը մեզ աութսայդեր էին համարում, բայց մենք ցույց տվեցինք, որ խաղում ենք հավասար պայմաններում։

Փիմի ապագա՞ն․․․ Այսօրվա եզրափակիչը պետք է լինի մեկնարկային կետը․․․

Մենք թիմ կստեղծենք, որպեսզի վերադառնանք եզրափակիչ և ավելի ու ավելի լավ հանդես գանք»,- Ժանգի խոսքերը մեջբերել է լրագրող Նիկոլա Սկիրան Twitter-ում։

  • Կիսվել: