չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ես շատ երջանիկ եմ այս մեծ ակումբի մասնիկը դառնալու համար․ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ

Ես շատ երջանիկ եմ այս մեծ ակումբի մասնիկը դառնալու համար․ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ես շատ երջանիկ եմ այս մեծ ակումբի մասնիկը դառնալու համար: Սա քայլ առաջ է իմ կարիերայում, ինչն ինձ ամբողջովին կմոտիվացնի:

Ռոլանդ Վիրկուսը շատ մեծ հետաքրքրվածություն էր դրսևորում իմ ծառայություններով և համոզեց տեղափոխվել այստեղ: Ցանկանում եմ այդ վստահությունը վերադարձնել մարզումների ու խաղերի ժամանակ և արագորեն տեղս գտնել թիմում»,- Ռանոսի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող ակումբն ու 19-ամյա ֆուտբոլիստը ստորագրել են չորս տարվա պայմանագիր, որի ժամկետը կավարտվի 2027 թվականի հունիսի 30-ին: Ռանոսը «Բորուսիայի» կազմը համալրել է ազատ գործակալի կարգավիճակում:

Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել է 37 հանդիպման, խփել 21 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:

  • Կիսվել: