երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես պետք է պահպանեմ իմ մակարդակը, վերադառնամ ճիշտ ճանապարհի վրա․ Լևանդովսկի

Ես պետք է պահպանեմ իմ մակարդակը, վերադառնամ ճիշտ ճանապարհի վրա․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր խաղի մասին, գրում է ArmSport.am-ը։

«Ես պետք է պահպանեմ իմ մակարդակը, վերադառնամ ճիշտ ճանապարհի վրա: Խաղից խաղ մարզավիճակս ավելի կլավանա: Յուրաքանչյուր մրցաշրջան տարբեր է, այս մրցաշրջանը շատ երկար է: Մենք դեռ շատ խաղեր ունենք անցկացնելու, և ես կարծում եմ, որ կարևոր է ոչ թե այն, թե ինչպես ես սկսում մրցաշրջանը, այլ այն, թե ինչպես ես այն ավարտում:

Շատ հանդիպումներում ես գոլ խփելու բավականին քիչ հնարավորություններ ունեմ։ Վերջին երկու խաղերում ես քիչ հնարավորություններ ունեի, հազվադեպ էի ստանում գնդակը, ուստի երբեմն ստիպված էի ինձ համար հնարավորություններ ստեղծել»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։

  • Կիսվել: