շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան

Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է  ՀՀ քաղաքացիությունից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում արած գրառմամբ:

«Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար,  միշտ ուզեցել եմ երկրի դրշոը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղից մենամարտեմ։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը:

Հիշեցնենք, որ Իսրայելյանի հայրը բազմիցս բողոքել է, որ որդուն չեն տանում մրցույթների, ըստ նրա՝  պատճառը քաղաքական է։

  • Կիսվել: