հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էրիկ Վարդանյանը 24 տարեկանում ավարտում է կարիերան

Էրիկ Վարդանյանը 24 տարեկանում ավարտում է կարիերան

«Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան։ Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել՝ ծնկի լուրջ վնասվածքից երկարատև ապաքինվելուց հետո:

Հիշեցնենք, որ Վարդանյանն իր ֆուտբոլային առաջին քայլերն արել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»), ապա որպես ֆուտբոլիստ շարունակել աճել իսպանական գրանդի՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Նա հանդես է եկել նաև «Փյունիկ» և «Սոչի» ֆուտբոլային ակումբների կազմում:

Վերադառնալով հարազատ «Ուրարտու»՝ կիսապաշտպանը հասցրել է մասնակցել 7 հանդիպման։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և Էրիկ Վարդանյանի ճանապարհներն այսքանով չեն բաժանվում․ ֆուտբոլիստը շարունակելու է աշխատանքն ակումբի սպորտային բաժնում՝ որպես սկաուտ-վերլուծաբան, և կօգնի թիմին հասնելու բարձր նվաճումների։

  • Կիսվել: