ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայտնի է՝ որ երկրում կարիերան կշարունակի Էրիկ Իսրայելյանը

Հայտնի է՝ որ երկրում կարիերան կշարունակի Էրիկ Իսրայելյանը

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը պայմանագիր է կնքել պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ եւ կտեղափոխվի Կանադա, հաղորդում է ringtv.com-ը։

19-ամյա հայ մարզիկը, որը մենամարտելու է կամ 59 կգ կամ 61 կգ քաշային կարգում, պետք է Մոնրեալ ժամանի մայիսին՝ հույսով, որ կարող է իր դեբյուտը նշել կանադական կազմակերպության հունիսի 1-ին կայանալիք շոուում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։

  • Կիսվել: