ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեւանում կանցկացվի ըմբշամարտի միջազգային մրցաշար

Երեւանում կանցկացվի ըմբշամարտի միջազգային մրցաշար

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 22-23-ը կանցկացվի Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշմարատի մինչեւ 23 տարեկանների մրցաշար, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Մասնակցության հայտ են ներկայացրել Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հնդկաստանը:


Մրցաշարի բացումն ու եզրափակիչները տեղի կունենան փետրվարի 23-ին, 12:00-ից:

Հուշամրցաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի Սպորտի վարչության և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

 

  • Կիսվել: