շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էլինա Ավանեսյանը չի մտել Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության հիմնական ցանց

Էլինա Ավանեսյանը չի մտել Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության հիմնական ցանց

Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Փարիզի գրունտային կորտերում ընթացող Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական ցանց:

Որակավորման եզրափակիչում 15-րդ համարի տակ խաղացող Ավանեսյանը պարտվել է ամերիկուհի Կայլա Դեյին (26-րդ համար) 7:5, 4:6, 6:7 (7:10) հաշվով։ Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 3 ժամ 9 րոպե։
Էլինա Ավանեսյանը թենիսի կանանց ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում 134-րդ տեղն է զբաղեցնում։

  • Կիսվել: