երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եղիշե Մելիքյանը մտադիր է մրցաշրջանի երկրորդ հատվածում հաստատել լավագույն մարզչի կոչումը

Եղիշե Մելիքյանը մտադիր է մրցաշրջանի երկրորդ հատվածում հաստատել լավագույն մարզչի կոչումը

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պարտավորեցնող է համարում 2022 թվականի տարվա լավագույն մարզիչ ճանաչվելը:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվել են ինձ: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ մարզչական շտաբին, ֆուտբոլիստներին ու ակումբին, քանի որ առանց նրանց նման նվաճման չէի կարող հասնել։ Մրցանակը պարտավորեցնում է մրցաշրջանի երկրորդ հատվածում անել հնարավորն ու անհնարինն այս կոչումը հաստատելու եւ մեր նպատակներին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքյանի խոսքերը փոխանցել է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 94 միավոր: Երկրորդ հորիզոնականում 57 միավորով Վահե Գևորգյանն է, ում գլխավորությամբ «Նորավանք»-ը 2022 թ. նվաճեց Հայաստանի գավաթը: 31 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

  • Կիսվել: