Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական «Կրասնոդար»-ից Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխությունը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական «Կրասնոդար»-ից Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխությունը:
Այս մասին գրում է արաբ հեղինակավոր լրագրող Ահմեդ Ալ Լուկանը՝ «Ալ Ռիադիա» պարբերականից: Սպերցյանը երկուշաբթի բուժզննում է անցել Պորտուգալիայում և պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի ակումբի հետ: Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է չորս տարով և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման տարբերակ:
Սպերցյանը նոր թիմին կմիանա նախամրցաշրջանային հավաքի ժամանակ, որը «Ալ Ահլի»-ն կանցկացնի Ավստրիայում:
2025/2026 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:



