երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձյուդոիստ Գրիգոր Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Ձյուդոիստ Գրիգոր Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվել է սամբոյի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Հայաստանից հանդես են եկել երկու մարզիկներ:

58 կգ քաշայինների պայքարին մասնակցել է գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը: Նրան հաջողվել է դառնալ երրորդ մրցանակակիր:

Ձեռնունայն հայրենիք վեարադարձավ Արամ Աղաջանյանը / 71 կգ /:

Տղաներին մրցավայր էր ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը:

Հայաստանի սամբիստներին առաջիկայում շատ կարևոր ստուգատես է սպասվում: Խոսքը վերաբերում է Երևանում նոյեմբերի 10 – 12 –ը նախատեսված աշխարհի առաջնությանը:

  • Կիսվել: