շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Արտյոմ Ղալաչյանը մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի գավաթի բաց առաջնության 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Ղալաչյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր: 

EUROPEAN OPEN 2023 մրցաշարում Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ` 60 կգ Գասպար Հայրապետյան, 66 կգ Արտյոմ Ղալաչյան, 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյան և Ֆերդինանդ Կարապետյան:

  • Կիսվել: