կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դավիթ Չալոյանը պարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին մենամարտում

Դավիթ Չալոյանը պարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին մենամարտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից հենց մեկնարկային մենամարտից հետո։

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգի մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանն ուժերը չափեց Չինաստանից Դանաբիկե Բայիկևուզիի հետ: Չալոյանը զիջեց 0:5 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Համբարձում Հակոբյանը և Արթուր Ղազարյանը:

  • Կիսվել: