հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չհերիքեց վարպետությունը. Ալեքսանդր Պետրակովը՝ Խորվաթիայից կրած պարտության մասին

Չհերիքեց վարպետությունը. Ալեքսանդր Պետրակովը՝ Խորվաթիայից կրած պարտության մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Երևանում Խորվաթիայի հավաքականից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո կիսվել է տպավորություններով.

«Չհերիքեց վարպետությունը: Մրցակիցը մեզ գերազանցեց իրենց վարպետությամբ: Չհասցրինք վերականգնվել, հոգնածութունը իրեն զգացնել տվեց: այսպիսի խաղերի համար գոնե 18 խաղացող պետք է ունենալ: Տղաներին շնորհակալություն հայտնեցի իրենց նվիրվածության համար, հատկապես երկրորդ խաղակեսի համար: Նրանք քայլ առաջ են կատարել: Անկեղծ կասեմ՝ հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին: Նրանք արեցին այն, ինչ կարող էին: Խնդրում եմ չկշտամբեք տղաներին, քաջալերեք նրանց: Ֆուտբոլիստների մեծ մասը շատ երիտասարդ են . նրանցից ոմանք կարող էին խաղալ երիտասարդական հավաքականում, բայց խաղում են աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ: Նրանք մեծ նվիրումով խաղացին, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նրանց:»:

Անդրե Կալիզիրի մասին. Նա մեկ ամիս չէր խաղացել, վնասվածք ուներ, բայց մեծ ցանկությամբ էր միացել թիմին. շատ շնորհակալ եմ իրեն: Շատ դրական հաճելի մարդ է: Շատ լավ խաղ անցկացրեց: Տեսնելով, որ պարտվում ենք իր նախաձեռնությամբ միանում էր գրոհներին ու ուզում էր օգնել թիմին:

Առաջին կեսում տղաներին չէի ճանաչում, երևի հոգնածությունն էր շատ, շատ էին սխալվում, անտեղի սխալներ էին թույլ տալիս, խոտանը շատ էր: Միգուցե՝ նրանք պարզապես շատ ուժեղ էին: Շնորհիվ նվիրվածության մենք փորձում էինք դրական արդյունքի հասնել: Ուժեղացման ճանապարհներ կփնտրենք: Ֆեդերացիան աշխատում է այդ ուղղությամբ:

Արթուր Ավագիմյանի մասին. Շատ լավ եմ ծանոթ այդ խաղացողին: Չեմ կարծում՝ նա ավելի ուժեղ է ,քան իմ ունեցած խաղացողները: Այստեղ շատ մեծ մրցակցություն է հենց այդ դիրքում: Հայաստանում չկան դարպասապահներ, կենտրոնական պաշտպաններ, բոլորը հարձակվողներ ու եզրային կիսապաշտպաններ են: Սկզբի համար նա պետք է գա Հայաստան, ստանա անձնագիր: Նա Ուկրաինայի քաղաքացի է:

Հայկական ֆուտբոլի հեռանկարների մասին. 8-9 ամիս է՝ այստեղ եմ, բավականին ծանոթ եմ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ՝ ամեն ինչ գալիս է մանկապատանեկան ֆուտբոլից: Դրանից է պետք սկսել: Խորվաթիայում շատ զարգացած ենթակառուցվածքներ ունեն ու մեծ ներդրումներ են կատարում: Քայլ առ քայլ պետք է մոտենալ այդ մակարդակին, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: