հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չարենցավանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

Չարենցավանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

Սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 1-2-ը Չարենցավանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցաշարին կմասնակցեն կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Մրցումները կմեկնարկեն ժամը 11:00-ից: Կիսաեզրափակիչները և եզրափակիչները նախատեսված են ապրիլի 2-ին:

Մասնակիցներին պետք է ներկայանան երկու ժամ շուտ՝ անձը հաստատող փաստաթղթերով՝

  • անձնագիր կամ ծննդյան վկայական,
  • յուրաքանչյուր թիմի մասնակիցը պետք է ունենա տվյալ մարզի գրանցում, աշխատանքի կամ փաստացի բնակության վայրից տեղեկանք,
  • բժշկի թույլատվություն:

Հիշեցնենք՝ Հայաստանի 10 մարզում և Երևանում անցկացված մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումներին շուրջ 2070 անձ է մասնակցել:

 

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:

Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերով.

 
  • 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:

Նշենք՝ մրցաշարին պրոֆեսիոնալ մարզիկների խումբ չի մասնակցի:

Երկրորդ՝ եզրափակիչ փուլին, երկու տարիքային խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

  • Կիսվել: