չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չարբախում կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզական դպրոց. Վարչապետ

Չարբախում կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզական դպրոց. Վարչապետ

Չարբախում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կկառուցվի:

Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 

Նրա խոսքով՝ իրենց հայրենի բնակավայրում արդեն կառուցվում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցները:

«Ուղղակի մարզական դպրոց կառուցելը լավ է, բայց երբ դպրոցը կապվում է սպորտային մեծ աստղերի հետ, դա պատանիների, երեխաների համար ավելի գրավիչ է դարձնում: Մենք այդ մասշտաբի նվաճումներ ունեցող մեր մարզիկներին մեծարելու ենք նաև այս ճանապարհով: Սա վաստակի գնահատանք է, և շատ լավ փարոս մեր երեխաների համար, որպեսզի նրանք զբաղվեն սպորտով»,- ասաց նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ օլիմպիական հերթափոխի դպրոցում երկու մեծ դահլիճ է կառուցվելու: «Նախագծերը ավարտված են, մրցույթը կհայտարարվի»,- հավելեց նա:

  • Կիսվել: