հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արթուր Աբրահամը հնարավորություն ունի ներկայացվելու Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում

Արթուր Աբրահամը հնարավորություն ունի ներկայացվելու Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն առաջադրվել է Կանաստոտայի (ԱՄՆ, Նյու Յորք) Բռնցքամարտի  փառքի սրահում ներկայացվելու:

Արթուր Աբրահամի նախկին պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը շեշտել է, որ Աբրահամը մեծ շանսեր ունի ընդգրկվելու Բռնցքամարտի փառքի սրահում.
 

«Մենք շատ ուրախ ենք Արթուրի առաջադրման համար։  Կարծում եմ՝ նա շատ մեծ շանսեր ունի ընդգրկվելու: Նրա ամենամոտ մրցակիցը Մայքլ Նանն է, ով նույնպես առաջադրվել է։  Մատներս խաչած կսպասեմ Արթուրի հաղթանակին»:

2023 թվականի հունիսի 8-11-ը Կանաստոտայում տեղի կունենան հանդիսություններ՝ Փառքի սրահում ընդգրկվելու համար։

  • Կիսվել: