երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բռնցքամարտիկներ Բազեյանը և Մադոյանը Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են. Հակոբյանը և Չալոյանը եզրափակիչում են

Բռնցքամարտիկներ Բազեյանը և Մադոյանը Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են. Հակոբյանը և Չալոյանը եզրափակիչում են

 Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Արթուր Բազեյանը և Գուրգեն Մադոյանը դարձան Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ: Եվս երկու բռնցքամարտիկներ եզրափակիչում են:

  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարի 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մրցեց  Ղազախստանից Օրազբեկ Ասիլկուլովի հետ։ Բազեյանը զիջեց 3:2 հա՛վով և դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կիսաեզրափակիչում ուժերը չափեց ուզբեկ Ասադխուջա Մույդինխուջաևի հետ՝ վերջինիս զիջելով 5:0 հաշվով:

80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մրցեց Իռլանդիայի ներկայացուցիչ Կելին Կասիդիի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով:

Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը մրցեց Բրազիլիայից Աբներ Զունիորի հետ՝ հաղթելով 5:0 հաշվով:

  • Կիսվել: