շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Ստրանջայի մրցաշարում

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Ստրանջայի մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Ստրանջայի մրցաշարում:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի հեղինակավոր այս մրցաշարի 92+ կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Չալոյանը մրցեց  Գերմանիայի ներկայացուցիչ Նիկիտա Պուտիլովի հետ և հաղթանակի հասավ: Գյումրեցի մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
 
Նախօրեին  Ստրանջայի մրցաշարի ¼ եզրափակիչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել էր մենամարտից ու հայ մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալ:

  • Կիսվել: