ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը մեկնել է Հնդկաստան

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը մեկնել է Հնդկաստան

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը մեկնել է Հնդկաստանի մայրաքաղաք, որտեղ կմասնակցի մարզաձևի աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Մրցավայր են մեկնել 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ՝ Անուշ Գրիգորյան, 54 կգ՝ Եկատերինա Սիչևա, 60 կգ՝ Էլիդա Քոչարյան, 63 կգ՝ Սոնա Հարությունյան և 70 կգ՝ Անի Հովսեփյան։ 

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը տեղի կունենա Դելիում՝ մարտի 16-27-ը։ 

  • Կիսվել: