հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք․ Պետրակով

Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք․ Պետրակով

Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ։

Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև հավաքականում դարպասապահի դիրքում հավանական նորեկների մասին։

Դարպասապահներ Օգնեն Չանչարևիչին («Ալաշկերտ») և Վսեվոլոդ Երմակովին («Արարատ-Արմենիա») Հայաստանի հավաքական հրավիրելու մասին հարցին Ալեքսանդր Պետրակովը պատասխանեց․

«Չանչարևիչն արդեն 34 տարեկան է, իսկ ինչ վերաբերում է Երմակովին, պետք է սպասենք մինչև հունիս, որպեսզի հասկանանք այդ հարցի պատասխանը։

Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք: Պարզապես օվկիանոսից այն կողմ հանդես եկող ֆուտբոլիստների հետ կապված որոշակի դժվարություններ կան: Նա կարող է հանդես գալ Բրազիլիայի Մ20 հավաքականում։ Բայց, ամեն դեպքում, պետք է փորձենք ներգրավել այդ դարպասապահին»:

 

  • Կիսվել: