կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»․ Գագիկ Ծառուկյանն ընդունել է չեմպիոններին (տեսանյութ)

«Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»․ Գագիկ Ծառուկյանն ընդունել է չեմպիոններին (տեսանյութ)

Ընդունելություն՝ Հայաստանին փառք ու պատիվ բերած մեր մարզիկների պատվին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից նրանք Հայաստան են բերել 30-ից ավելի մեդալ, որոնցից մեծ մասը ոսկի:

Կարող եմ միայն ասել, որ այսօրվա պտուղները մենք քաղում ենք սպորտի զարգացման համար տարիներ շարունակ ցանած սերմերից:

Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: