Ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու. Գագիկ Ծառուկյանը՝ Բագրատ Սրբազանին սատարելու մասին
Այսօր ամբողջ ազգն է հավաքվել, Մայր Տաճարը հիմնանորոգվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց՝ իր ցանկությունն է, որ Աստված պահապան լինի հայ ազգին, երես չդարձնի մեր ազգից:
Լրագրողների հարցին՝ աջակցու՞մ է Բագրատ սրբազանին, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու: Մնացածը հետո կասեմ»:
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունները նրան փորձել են քրգործերով ճնշել, ԲՀԿ ղեկավարը նշեց. «Ծառուկյանին ոչ ոք չի կարա ճնշի: ժամանակը կգա, ձեզ կհրավիրեմ ու բոլոր հարցերին կպատասխանեմ»: