հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բոլոր թիմերի հնարավորությունները հավասար են. Ալեքսանդր Պետրակով

Բոլոր թիմերի հնարավորությունները հավասար են. Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Թուրքիայի հավաքականը ուժեղ դրական տպավորություն թողնող թիմ է համարում:

 

«Ընտրական փուլը նոր է մեկնարկում, և բոլոր թիմերի հնարավորությունները հավասար են: Ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը նորմալ է: Թուրքիան դրական տպավորություն թողնող հավաքական է»,-լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչը: 

Պետրակովի խոսքով` ծանոթացել է ֆուտբոլիստների հետ անցած մեկ շաբաթվա ընթացքում և դրական տպավորություն է ստացել նրանցից: Պետրակովը չցանկացավ առանձնացնել Հայաստանի հավաքականի «հաղթաթղթերը» Թուրքիայի դեմ խաղում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

  • Կիսվել: