շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բասկետբոլի Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները Եվրոպայի առաջնությունում հայտնվել են նույն խմբում

Բասկետբոլի Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները Եվրոպայի առաջնությունում հայտնվել են նույն խմբում

Մյունխենում կայացել է բասկետբոլի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի պատանեկան՝ Մ16 հավաքականը նույն խմբում է հայտնվել Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ։ Հանդիպումները կանցկացվեն հուլիսի 19-27-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Աղջիկների Մ16 հավաքականը կհանդիպի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի ընտրանիների հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 18-23-ը Անդորրայում։ Աղջիկների Մ18 հավաքականը ընդգրկվել է Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների խմբում։ Հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 1-6 Ալբանիայի Դուրես քաղաքում։

 
 

  • Կիսվել: