երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարդ հանդիպում ենք ակնկալում՝ ագրեսիվ մրցակցի դեմ. Կովաչիչ

Բարդ հանդիպում ենք ակնկալում՝ ագրեսիվ մրցակցի դեմ. Կովաչիչ

Խորվաթիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մաթեո Կովաչիչը Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատասխանել է հայ լրագրողների հարցերին ու կիսվել խաղից ունեցած սպասելիքներով, գրում է Armsport.am-ը։

-Երկու տարի առաջ Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները մրցել են միմյանց հետ ու ոչ-ոքի են խաղացել։ Այն ժամանակ Հայաստանի հավաքականն այլ մարզիչ էր գլխավորում։ Ուսումնասիրե՞լ եք մեր նոր հավաքականը, ի՞նչ տարբերություններ կան և արդյոք աճ նկատո՞ւմ եք։

-Երկու տարի առաջ բավականին բարդ հանդիպում ենք ունեցել, բավականին ագրեսիվ մրցակցի դեմ։ Վաղն էլ մեզ համար շատ դժվար է լինելու, բայց մենք մեծ ցանկությամբ մոտենում ենք վաղվա խաղին՝ միավոր վաստակելու ակնկալիքով։

-Արդյոք Ձեզ համար սպասելի՞ էր, որ Հայաստանի հավաքականն այս պահի դրությամբ կլինի խմբից դուրս գալու հավակնորդներից մեկն ու այսչափ միավորներ կունենա։

-Ակնկալում էինք, որ Հայաստանի հավաքականը կլինի այն թիմը, որը լավ մրցակցություն կծավալի։ Վաղվա խաղում ևս ակնկալում ենք բարդ հանդիպում, հատկապես, որ Հայաստանի հավաքականը խաղալու է տանը՝ երկրպագուների աջակցությամբ։ Վաղվա խաղին մոտենալու ենք որպես բավականին բարդ հանդիպում։

  • Կիսվել: