հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ազգային հավաքականը պատրաստ է վաղվա խաղին. Խաշմանյան

Ազգային հավաքականը պատրաստ է վաղվա խաղին. Խաշմանյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Այսօրվա դրությամբ այդքան էլ երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը: Բայց, ամեն դեպքում, սա ֆուտբոլ է, և ամեն ինչ կարող է պատահել»,- ասել է նա:

Մարզիչը նշել է, որ պետք չէ հոռետես լինել. «Երեք օր ենք ունեցել, փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ Ազգային հավաքականը պատրաստ է վաղվա խաղին, և նպատակը մեկն է ՝ քաղել առավելագույնը»,-նշել է Խաշմանյանը:

Հիշեցնենք,որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կխաղա Հունաստանի թիմի հետ:

  • Կիսվել: