ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ATP վարկանիշային աղյուսակ․ Խաչանովը բարձրացել է յոթ հորիզոնականով, առաջատարը Ջոկովիչն է

ATP վարկանիշային աղյուսակ․ Խաչանովը բարձրացել է յոթ հորիզոնականով, առաջատարը Ջոկովիչն է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) պաշտոնական կայքում հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով հասել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, բարձրացել է յոթ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը։

Վարկանիշի առաջատարը Australian Open-2023-ի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչն էր։ Վարկանիշում երկրորդն է իսպանացի Կարլոս Ալկարասը, լավագույն եռյակը եզրափակում է հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը դուրս է մնացել լավագույն տասնյակից՝ 8-րդ տեղից նահանջելով 12-րդ։

 

ATP վարկանիշը հունվարի 30-ի դրությամբ.

․1: Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 7070

2 (1). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6730

3 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 6195

4 (3). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) – 5765

5 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – 4200

6 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 3815

7 (7). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) – 3715

8 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 3410

9 (10). Հոլգեր Ռունե (Դանիա) – 3046

10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – 2995

13 (20). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2515։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: