չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա երկու մասնակից

Աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա երկու մասնակից

 Հայաստանի աթլետիկայի հավաքականը երկու ներկայացուցիչ կունենա Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

 Ստամբուլում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 2 եռացատկորդ` Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը: Մարզիկները մրցավայր կմեկնեն փետրվարի 28-ին:

Տղամարդկանց որակավորման փուլը կկայանա մարտի 2-ին, իսկ եզրափակիչը` մարտի 3-ին: Կանանց որակավորման փուլը՝  մարտի 3-ին, եզրափակիչը` մարտի 4-ին:

Աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը կկայանա մարտի 2-5-ը Ստամբուլում: 26 մրցաձևերում իրենց ուժերը կփորձեն 593 մարզիկներ՝ 47 երկրից:  

  • Կիսվել: