կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Աշոտ Խաչատրյանը 2-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Աշոտ Խաչատրյանը 2-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում այսօր իր երկրորդ հաղթանակը տարավ 67 կգ. քաշային Աշոտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որակավորման փուլում նա 4-2 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Յանիս Նիֆրիին, իսկ 1/4 եզրափակիչում Խաչատրյանը 10-0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել լեհ Ալեքսանդր Միլեվչիկի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Խաչատրյանը կմրցի վրացի ըմբիշ Դիեգո Չխիկվաձեի հետ:

  • Կիսվել: