երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը մեդալ չնվաճեցին

Աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը մեդալ չնվաճեցին

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում մեդալ չնվաճեցին:  Արթուր Ավետիսյանը եզրափակիչում վաստակեց 14.733 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:

Վահագն Դավթյանը 14.466 միավորով 7-րդն է:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի առաջին փուլում Կոտբուսում, Արթուր Ավետիսյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Մարտի 4-ին հենացատկի վարժության եզրափակիչում մրցահարթակ դուրս կգա աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Որակավորման փուլում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վաստակել էր 14.766 միավոր: Կոտբուսում Արթուր Դավթյանը դարձել էր հենացատկի վարժության ոսկե մեդալակիր:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլին մասնակցած Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը չէին հաղթահարել նժույգ թափեր վարժության որակավորման փուլը եւ դուրս մնացել պայքարից:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի է ունենալու Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։

  • Կիսվել: