ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգան երկու մասնակից

Աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգան երկու մասնակից

Աշխարհի առաջնությունում այսօր ունենք երկու մասնակից։ Ռինգ դուրս կգան Ռաֆայել Հովհաննիսյանն ու Համբարձում Հակոբյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից

Հիշեցնենք՝ Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով։ Առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը Տաշքենդում։

Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: 

  • Կիսվել: