շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը եզրափակիչում են. World Challenge Cup

Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը եզրափակիչում են. World Challenge Cup

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճել է նժույգ թափեր և զուգափայտ վարժությունների եզրափակիչի ուղեգիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել է նժույգ թափեր վարժության որոկավորման փուլի արգելքը:

Դավթյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել է 14.000 միավոր, զուգափայտում՝ 13.750: Ազատ վարժությունում (13.650 միավոր) նա չի նվաճել եզրափակիչի ուղեգիր: Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերում հավաքել է 14.600 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մանե Պողոսյանը հենացատկի որակավորման փուլում հավաքել է 11.183 միավոր և դուրս մնացել եզրափակիչ փուլից:
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Արթուր Ավետիսյանը և Արթուր Թովմասյանը:

  • Կիսվել: