ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արթուր Դավթյանի հաջողությունը թիմային համատեղ աշխատանքի արդյունք է. Գագիկ Վանոյան

Արթուր Դավթյանի հաջողությունը թիմային համատեղ աշխատանքի արդյունք է. Գագիկ Վանոյան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը Արթուր Դավթյանի երկու անընդմեջ ոսկե մեդալները աշխարհի գավթի խաղարկությունում համարում է թիմային աշխատանքի արդյունք:

«Արթուրն աշխարհի երկու փուլերում ոսկե մեդալներ նվաճեց` մեզ երջանկության ակնթարթներ պարգևելով: Շնորհակալություն նրան դրա համար: Արթուրի արդյունքը թիմային համատեղ աշխատանքի արդյունք է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Վանոյանի խոսքով` Կատար այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ՝ Ալի Ալ-Հիթմիի հետ և հրավիրել նրան Հայաստան: Հնարավոր այցելությունը նախատեսված է մայիսին, որի ընթացքում Երևանում կարող է անցկացվել պատանեկան միջազգային մրցաշար:

Հայաստանի մարմնամարզության թիմը Գերմանիայում և Կատարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունների երկու փուլերում ընդհանուր առմամբ 4 մեդալ նվաճեց: Արթուր Դավթյանը երկու ոսկե մեդալ նվաճեց հենացատկում, Գագիկ Խաչիկյանը դարձավ Կոտբուսի գավաթի նժույգ-թափերի վարժության արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ օղակների բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: