շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն

վի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց Ֆրանիսայում տեղի ունեցած Գրան Պրի մրցաշարում: Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթեց Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիեւին:

Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն էր վնասվածքից հետո: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարապետ Չալյանը նվաճեց արծաթե մեդալ:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով առավելության հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ: Եզրափակիչ գոտեմարտն էլ Օրխան Նուրիեւի հետ ավարտվեց 3։1 հաշվով։

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 երզափակիչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող հայազգի Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեի հետ: Կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովկսիին:

  • Կիսվել: