ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակչում է

Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակչում է

Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է իրանցի Աբդոլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Ալեքսանյանն 9-0 հաշվով հաղթել էր ղըրղզ մրցակցին, իսկ 1/8 եզրափակչում առավելության էր հասել աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նիկատմամբ։ Արթուրի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: