երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արտակ Դաշյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ

Արտակ Դաշյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը Արտակ Դաշյանի հետ:

Այս մասին հայտնում է  ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը ակումբի և ֆուտբոլիստի հետ կնքվել է 1,5 տարվա ժամկետով:

Դաշյանը հանդես է եկել Երևանի «Ուրարտու», Դոնեցկի «Մետալուրգ», Բահրեյնի «Ալ-Մուհարրակ», «Գանձասար-Կապան», Սկոպյեի «Վարդար», Երևանի «Ալաշկերտ» և ղազախական «Ատիրաու» ակումբներում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, «Փյունիկ»-ը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և ունի 34 միավոր: Առաջատարը 47 միավորով «Ուրարտու»-ն է:

  • Կիսվել: