ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արսենալի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով․ առաջիկա մի քանի խաղերը կհետաձգվեն

«Արսենալի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով․ առաջիկա մի քանի խաղերը կհետաձգվեն

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով: Ակումբի խաղացողների ու աշխատակիցների մեծ մասը կարանտին պետք է անցնեն:

«Աշխատանքի կվերադառնամ, երբ ինձ թույլ տան»,-հայտարարել է իսպանացի մասնագետը:

Ակումբից տեղեկացնում են նաև, որ այն աշխատակիցները, ովքեր շփում չեն ունեցել Արտետային հետ, առաջիկա օրերին կվերադառնան աշխատանքի:

Պայմանավորված ստեղծված իրավիճակով՝ ակումբի առաջիկա մի քանի խաղերը հետաձգվելու են:

  • Կիսվել: