երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արսեն Զախարյանը մարզվում է ընդհանուր խմբի հետ

Արսեն Զախարյանը մարզվում է ընդհանուր խմբի հետ

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը խոսել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մարզավիճակի մասին։ Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպանը հիվանդության պատճառով բաց է թողել իր թիմի մարզումների նախորդ շաբաթը։

«Արսեն Զախարյանն աշխատում է ընդհանուր խմբում՝ իր թիմակիցների հետ միասին։

Նա կմանսակցի՞ Մադրիդի «Ռեալի» հետ խաղին։ Այս մասին կիմանաք, երբ հայտնի լինի վերջնական կազմը»,- ակումբի մամուլի ծառայությանը մեջբերում է Sport24-ը։

«Ռեալ Սոսյեդադը» Իսպանիայի առաջնությունում հաջորդ հանդիպումը կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ՝ սեպտեմբերի 17-ին։

  • Կիսվել: