ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արսեն Ջուլֆալակյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարի հաղթող

Արսեն Ջուլֆալակյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարի հաղթող

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը:

32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ բարդ էր 7 ամսվա ընդմիջումից հետո մասնակցել նման մրցաշարի.

«Ինչ-որ չափով մրցումային փորձի պակաս զգացվեց, մրցակիցներս բարձր կարգ ունեցող ըմբիշներ էին՝ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ։ Կարծում եմ, որ նման կարգի մրցաշարն անհրաժեշտ էր, որպեսզի հասկանամ, թե ինչ մարզավիճակում եմ և ինչ բացերի վրա պետք է աշխատել»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը։

 

Նոյեմբերի 9-10-ը կայացած մրցաշարին մասնակցել են ըմբիշներ նաև Ռուսաստանից և Ղրղզստանից: Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր:

  • Կիսվել: