երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Արսեն Հարությունյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Արսեն Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ հաղթել է չինացի Վանհաո Զուին՝ 10-0 հաշվով։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ և հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Այդ դիմակայության պարտվողը կանցկացնի ևս մեկ գոտեմարտ, որում կմրցի բրոնզե մեդալի համար մյուս գոտեմարտում պարտված ըմբիշի հետ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվողները կվիճարկեն օլիմպիական ուղեգիրը։

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանին (57 կգ) քառորդ եզրափակչում հաղթած ճապոնացի Ռեյ Հիգուչին նվաճել է եզրափակչի ուղեգիր՝ հայ ըմբիշին հնարավորություն տալով անցկացնել սփոփիչ գոտեմարտ։ Սեպտեմբերի 17-ին Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն Ռեյ Հիգուչիին։

  • Կիսվել: