շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արսեն Գուլամիրյանը WBA-ի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում հաղթել է Ալեքսեյ Եգորովին

Արսեն Գուլամիրյանը WBA-ի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում հաղթել է Ալեքսեյ Եգորովին

Ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արսեն Գուլամիրյանը պաշտպանեց իր տիտղոսը ռուսաստանցի Ալեքսեյ Եգորովի դեմ մենամարտում:
Մենամարտը տևեց 12 ռաունդ։ Տիտղոսի համար պայքարում Եգորովի մեկնարկը լավն էր, սակայն երկրորդ կեսում Գուլամիրյանն ավելի համոզիչ էր և արդյունքում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ ՝ 116-112, 116-112 և 117-111 հաշվով:
 
Այսպիսով` Եգորովն իր կարիերայի ընթացքում առաջին պարտությունը կրեց։ Նախկինում նա 11 մենամարտերում 11 հաղթանակ ուներ։
Միևնույն ժամանակ, հայ մարզիկը 27 մենամարտերում 27 հաղթանակ էր տոնել (18-ը` նոկաուտով)։
Նշենք, որ Գուլամիրյանը ռինգ է դուրս եկել շուրջ 3 տարվա ընդմիջումից հետո։

  • Կիսվել: