հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արոնյանը պարտվեց Նեպոմնյաշչիին և զիջեց 1-ին հորիզոնականը

Արոնյանը պարտվեց Նեպոմնյաշչիին և զիջեց 1-ին հորիզոնականը

WR Chess Masters մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: Լևոն Արոնյանը և Դոմարաջու Գուկեշը 7 հնարավորից վաստակելով 4.5 միավոր՝ կիսում են 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը 2-րդն է։ Հետաքրքիր է այն փաստը, որ մրցաշարում Արոնյանը տարիքով ամենամեծ մասնակիցն է, իսկ Գուկեշը՝ ամենափոքր:

Նշենք, որ 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով զիջել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին։

Ուեսլի Սոն և Յան Նեպոմնյաշչին 4 միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները:

  • Կիսվել: