երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին․ WR Chess Masters

Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին․ WR Chess Masters

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի WR Chess Masters մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով 36-րդ քայլին կիսել է միավորը ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ:

 

Վերջին տուրից առաջ Լևոն Արոնյանը հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ 5 միավորով կիսում է 1-2 տեղերը։

 

Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի հենց Դոմարաջու Գուկեշի հետ: Այդ մրցախաղում հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին՝ 40 հազար եվրոյի: Իսկ հավասար միավորների դեպքում հաղթողին կորոշի լրացուցիչ մրցախաղը:

  • Կիսվել: