չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արոնյանն ու Գուկեշը WR Chess Masters–ում ոչ–ոքի են խաղացել

Արոնյանն ու Գուկեշը WR Chess Masters–ում ոչ–ոքի են խաղացել

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում WR Chess Masters մրցաշարի առաջատարներ, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը (ԱՄՆ) և հնդիկ Դոմարաջու Գուկեշը վերջին տուրում ոչ–ոքի են խաղացել։ Նրանք 18 քայլ են կատարել։ Այս մասին տեղեկանում ենք WR Chess Masters–ի Twitter-ի էջից։
Գրոսմայստերները 5.5–ական միավորով կիսում են առաջին տեղը։
«Ամեն ինչ կորոշվի թայ–բրեյքում։ Հարցն այն է` արդյոք նրանց կմիանա՞ Յան Նեպոմյանշչին։ Դրա համար վերջինս պետք է գերազանցի Վինսենթ Քեյմերին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Արոնյանը Գերմանիայի մրցաշարում տարիքով ամենամեծ մասնակիցն է, իսկ Գուկեշը` ամենաերիտասարդը։
Հիշեցնենք` Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներ: WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։

  • Կիսվել: