ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առնվազն 2 հայ բռնցքամարտիկ մեդալ է ապահովել Ստրանջայի մրցաշարում

Առնվազն 2 հայ բռնցքամարտիկ մեդալ է ապահովել Ստրանջայի մրցաշարում

Հայաստանն առնվազն 2 մեդալ է ապահովել Ստրանջայի մրցաշարում:

1/4 եզրափակիչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից ու մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ մեդալն ապահովել է գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Գյումրեցի բռնցքամարտիկը մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է Գերմանիան ներկայացնող Նիկիտա Պուտիլովին ու դուրս է եկել կիսաեզրափակիչ։

 

 

  • Կիսվել: