կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արման Ծառուկյանը՝ գրեփլինգի մրցաշարի հաղթող

Արման Ծառուկյանը՝ գրեփլինգի մրցաշարի հաղթող

Խառը մենամարտերի ներկայացուցիչ, թեթեւ քաշային կարգում UFC վարկանիշային աղյուսակի 8-րդ համար Արման Ծառուկյանն ԱՄՆ-ում մասնակցել է գրեփլինգի մրցաշարի եւ նվաճել է հաղթողի կոչումը։

Արման Ծառուկյանը լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում՝ անելով գրառում․ «Մանկության երազանք»։

Արման Ծառուկյանը UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից՝ 23 մենամարտում տանելով 20 հաղթանակ (8 նոկաուտ), կրելով 3 պարտություն։

Գրեփլինգը ըմբշամարտի բոլոր ոճերի հնարքների համադրությամբ մենապայքարային մարզաձեւ է։

  • Կիսվել: