ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով

Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով

MMA մարտիկ Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից, որով նա պետք է թռչեր Real American Freestyle (RAF) մրցաշարին։ Այս մասին X սոցցանցում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը;

Զուբայրաևը տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի խցիկից։ Մոսկվայի ժամանակով ապրիլի 19-ի գիշերը Ֆիլադելֆիայում տեղի կունենա RAF 8 մրցաշարը։

Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։

«Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին հեռացրել են American Airlines-ի Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռից՝ թռիչքի ժամանակ հեռախոսի մեջ նայելու համար։ Խելագարություն է», – գրել է Զուբայրաևը։

  • Կիսվել: