երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) վստահ հաղթանակով Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկել է UWW-ի դրոշի ներքո ելույթ ունեցող հնդիկ Աբհիմանյուի հետ ու հաղթել ժամկետից շուտ՝ 12-1։

23-ամյա Արման Անդրեասյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 5-2 հաշվով պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ էր գտնվել ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիից՝ 5-3: Կիսաեզրափակչում նա 0-7 հաշվով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին:

70 կգ քաշային կարգն օլիմպիական չէ։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

  • Կիսվել: